News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շուտով որոշում կկայացնի միջանկյալ միջոցներ ձեռնարկելու Երեւանի հայցի վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:

«ՄԻԵԴ-ը Հայաստանից հայց է ստացել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ` դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն»,- ասել է նա: «Ես դեռ չեմ կարող ասել, թե երբ կկայացվի այս դիմումի որոշումը, բայց ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- ընդգծել է Հոլթգենը:

ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի պահանջով դատարանը «կողմերին կարող է մատնանշել ցանկացած նախնական միջոց, որն անհրաժեշտ կհամարի»:

Կիրակի օրը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երեւանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խնդրելով ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ` կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: Ժամանակավոր կամ ապահովող միջոցները արգելում են պատասխանողին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են անուղղելի եւ միեւնույն ժամանակ էական վնաս վնաս պատճառել դիմումատուին կամ քաղաքացիների պաշտպանված շահերին:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիպուկահար եմ եղել, 78 թուրք եմ խփել. արցախյան առաջին պատերազմին մասնակցած կինը որդուն է ճանապարհում
Իմ տղեն պետք է միանշանակ գնա, հայ է, պետք է կռվի…
«Բառերը քիչ են, չեն հերիքում». Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը
Ես ինքս 1993-ին ծնվել եմ պատերազմում, չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն…
«Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին Մայրը գտավ… 2 ժամ հետո Տղան մահացավ». Շ. Դանիելյան
Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման…
Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարն ուղղում «Հայաստան» հիմնադրամին
Սիրելի աշակերտներ, Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր…
Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ. Ռուբինյան
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր՝ նշելով, որ ՌԴ-ն Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք…
«Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Փաշինյանը՝ Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին
Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է…