News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններից քիչ անց կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ, ընդդիմադիր ուժեր, հանրային շրջանակների որոշ ներկայացուցիչներ արտահայտվում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին: Այս մասին իր հայտարարության մեջ նշում է Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Չկասկածելով նրանց ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա, այնուհանդերձ, այս պահին նման կաեւոր քայլից առաջ անհրաժեշտ է պարտադիր ծանրութեթեւ անել բոլոր ռիսկերը, բոլոր հետեւանքները:

Մասնավորապես, այս իրավիճակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում.

1. Թուրքիային ակամա արհեստական խթան կնվիրենք հակամարտությանն ավելի բացահայտ միջամտելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

2. Կկորցնենք այն շահեկան դիրքը, որ այսօր ունենք միջազգային հարթակում: Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ավելի ու ավելի ընկալելի է, իսկ ճանաչման դեպքում իրավիճակը գլխիվայր կշրջվի, կգործի բումերանգի էֆեկտը:

3. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, միջազգային այլ առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցներից հետո, առանց նրանց հետ այս հարցի քննարկման, մեղմ ասած, կարժանանանք չհասկացվածության։

4. Մենք պարզապես դեմարշ կհայտարարենք Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին։

5. Ռազմաճակատի գծում իրավիճակն անհամեմատ ավելի կթեժանա, իսկ մենք մեր ձեռքով ավելի կփոքրացնենք բանակցությունների տանող ճանապարհը: Ի վերջո մի պահից այդ բանակցությունները սկսվելու են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ