News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փոփոխակի ինտենսիվությամբ մարտերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ հայկական ուժերը վերականգնել են նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Սա մի հատված էր գիշերային մարտերի ամփոփագրից։

Օրվա երկրորդ կեսին Մարտակագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ մինչեւ այդ հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա։ Հակառակորդի կենդանի ուժի երեկվա կորուստները 200 սպանված էր։ Նշվում է նաեւ, որ ոչնչացված կենդանի ուժի թվում են նաեւ Թուրքիայի վարձած 80-ից ավելի իսլամիստները։

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները: «Առանձին հատվածներում Պաշտպանության բանակը հաջողությամբ իրականացնում է պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»,-գրել է նա:

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել եւ սկսել է հետապնդել իրենց: Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը:

Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել, այս մասին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ»,-հավելել է նա:

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին: Մինչ այդ հայտնի էր 31 զոհի մասին: Ունենք 200 վիրավոր, նրանց մի մասը տեղափոխված է Երեւանի հիվանդանոցներ։

Գորիսի Բուժկենտրոնը ծառայում է որպես վիրավորների տարհանման տարհանման կետ։ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով եւ ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Իմ հետեւում երեւացող բարձր դիրքի պես անսասան ենք մենք, facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը, որի երեկվա խոսքերը համացանցում թեւավոր խոսք են դարձել։ Փառք եմ տալիս բոլոր այն տղերքին, որ գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս, ասում էին՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ։ Հոգեւորականը ավելացրել է, որ երեկվա խոսքը, թե նայելով զինվորների աչքերին հասկացել է, որ նրանք ավելի են սիրում հայրենիքը, քան ինքը հավատում է աստծուն, ինքը փոքր-ինչ այլ կերպ է ասել։

Միջազգային հանրությանն ուղղված հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, ընդգծել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, այդ թվում խաղաղ բնակավայրերի թիրախավորումը,  մշտական հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունը փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, ամբողջ հայ ժողովրդի անվտանգության համար: Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները, ասված է հայտարարությունում:

Դուշանբեում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է ինձ դիմել խնդրանքով, այս մասին կիրակի Հանրային հեռուստաընկերությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել։ Ասում են, որ ես Դուշանբեում եւ ընդհանրապես 2018 թվականից հետո ժամանակ եմ խնդրել», ասել է Փաշինյանը, հավելելով, որ Ալիեւը վախեցել է, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան կհասնի։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ։ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա այցելել է նաեւ հոսպիտալներ, Ստեփանակերտի գիշերօթիկի սաներին, որոնք նույնպես  ապաստարաններում են։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49574 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, վիրուսից մահացածների թիվը 957 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.39 դրամով  ու հասել 481.66 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.50 դրամով  ու կազմել 565.55 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.76 դրամով ու հասել 624.12 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով  ու կազմել  6.16 դրամ։

Սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  կնվազի 4-5 աստիճանով։ Երեւան ում եւս տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 15-17, վաղը ցերեկը 26-28 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ