News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակն կզրոյացնի երեք տարվա տնտեսական առաջընթացը եվրոպական մի շարք երկրների համար, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար համավարակը կզրոյացնի երեք տարվա տնտեսական առաջընթացը, եւ դա լուրջ հարված կլինի տարածաշրջանին, որը զգալի տնտեսական առաջընթաց էր գրանցել ճգնաժամից առաջ»,- ասել է նա` խոսելով Ատլանտյան խորհրդի առցանց միջոցառման ժամանակ:

Ընդ որում, Գեորգիեւան խոստովանել է, որ երկրորդ եռամսյակի տվյալները մի փոքր ավելի լավն էին, քան հունիս ամսվա կանխատեսումները:

«Բայց մենք դեռ անտառից դուրս չենք եկել: Համավարակը դեռ մեզ հետ է, եւ մի շարք երկրներ երկրորդ ալիքի հարվածն են ստանում: Վերականգնման ուղու վերաբերյալ զգալի անորոշություն կա: Զարգացող շուկաների եւ զարգացող տնտեսությունների հեռանկարը, Չինաստանից բացի, անկանխատեսելի է մնում»,- հավելել է Գեորգիեւան:

Ըստ նրա` գերակա միջոցառումներ են նպատակային ենթակառուցվածքային ներդրումները: Կարճաժամկետ հեռանկարում դա աշխատատեղեր կստեղծի, երկարաժամկետ կտրվածքով` կբարելավի տնտեսությունների փոխկապակցվածությունը եւ կբարձրացնի դրանց արտադրողականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ