News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հերթական անգամ մենք տեսանք, թե ինչպես է Ադրբեջանի քաղաքական էլիտան նենգաբար խախտում հրադադարը և ամբողջ սահմանով մեկ պատերազմ հրահրում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Լավ, Իլհամ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին, իրենք էլ իրենց հերթին կորուստ են ունենում։ Ես միշտ՝ արդեն 30 տարի է ինչ ասում եմ,  որ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա։ Աստված տա խաղաղությունը մի օր շուտ գա և՛ հայերիս համար, և՛ ադրբեջանցիների համար։ Պետք է իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը, մենք աղոթող ենք հենց այդ խաղաղության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ մարտահրավերն էլ կհաղթահարենք բոլորս միասին, ուղղակի ամեն մեկս պետք է անենք մեր անելիքը։

«Ես դիմել եմ մեր հավատացյալներին, որպեսզի 24 ժամ աղոթք անենք, բոլոր եկեղեցիներում հոգևորականներին հորդորել ենք ժամերգություններ կատարել, նույնիսկ եթե ազատ ժամական կա սաղմոսներ կարդան, Աստծուն խնդրեն խաղաղության համար, բայց դիմելով հայ ժողովրդին նորից ասում եմ՝ փորձությունը մարդու համար է, այն ազգի համար է, որտեղ մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել, որպեսզի դուրս գանք ավելի իմաստուն, խիզախ։ Սա մեր առաքելությունն ու անելիքն է, ինչն էլ մենք այսօր ազգովի անում ենք»,- ընդգծեց Սրբազան Հայրը։

Արցախի թեմի առաջնորդը տեղեկացրեց, որ այսօր զրուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վեհափառ Հայրապետը պատրաստակամություն է հայտնել մեկնել Արցախ՝ գոտեպնդելու մեր ժողովրդին, օրհնելու մեր զինվորականներին։

«Մենք պիտի խորհրդակցենք Արցախի նախագահի հետ, քննարկենք այդ հարցը և պատշաճ ձևով դիմավորենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասաց նա։

Վերհիշելով արցախյան ազատամարտի տարիները, Սրբազանն ասաց, որ այն ժամանակ սկզբում հիացած էր ֆիդայիններով, իսկ հետո էլ կազմակերպված բանակով։

«4 տարի առաջ, երբ եղավ ապրիլյան պատերազմը, ես ավելի ոգևորվեցի։ Անկախության սերնդի տղաները գերազանցեցին մեր սերնդին, երևի իրենք մի ուրիշ որակի՝ ավելի հզոր որակի տղաներ էին և իրենք էլ պարտական էին իրենց ծնողներին, որոնք տեսել էին պատերազմ։ Վստահ եմ, որ այսօրվա երիտասարդները, որոնք լսել են ապրիլյան պատերամզի մասին, կամ եղբայր, ընկեր, դասարանցի ունեին, շատ խիզախ են իրենց պահում։ Ես շատ հպարտ և ուրախ եմ, որ այսպիսի երիտասարդ սերունդ ունենք։ Բռավո թե՛ իրենց, թե՛ իրենց ծնողներին։ Շատ շնորհակալ եմ իրենց»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ