News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքիան փորձում է Ադրբեջանի եղբայրական դերն օգտագործելով մուտք գործել  Անդրկովկաս, ինչը շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև Իրանի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արեւելագետ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող Արարատ Կոստանյանը։ Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի ներգարվվածությունը Արցախի դեմ Ադրբեջանի  հարձակմանը սպասելի էր։

Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու երազանքը թեզից տեղափոխել «ահաբեկչական բրենդի» հովանու ներքո, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար։

«Թուրքիան, չնայած Սիրիայում իր ռազմական ներգրավվածությանը, այնտեղ չկարողացավ հեղաշրջում իրականացնել և կարելի է ասել պարտություն է կրել այդ տարածաշրջանում՝ այդ թվում Լիբիայում։ Թուրքիան փորձում է Ադրբեջանի եղբայրական դերն օգտագործելով մուտք գործել  Անդրկովկաս, ինչը շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև Իրանի համար, որը մշտապես գտնվել է պանթուրքիստական, պանթուրանական վտանգի ներքո։ Թուրքիան համարում է, որ այսօր կարող է իրագործել իր վաղեմի երազանքը և այդ ճանապարհին  Հայաստանը նրա համար խոչընդոտ է»,–ասաց արևելագետը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից օտարազգի ահաբեկիչ զինյալներին Ադրբեջան տեղափոխելուն և նրանց Արցախի դեմ իրականացվող ռազմական գործողություններին ներգրավելուն, Կոստանյանն ասաց.

«Չեմ կարծում, որ Սիրիայից եկած այդ վարձկանները երբևէ նպատակ կամ երազանք են ունեցել գնալ և աջակցել Ադրբեջանին՝ կռվելով Արցախի դեմ։ Վստահ եմ, որ նրանցից շատերը տեղյակ էլ չեն, որ Ադրբեջանում մեծամասամբ ապրում են շիա իսլամի հետևորդներ, որոնց հետ իրենք խնդիրներ ունեն»։

Միջազգայնագետը հիշեցրեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ ևս, երբ չեչեն վարձկանները ժամանել էին աջակցելու Ադրբեջանին, տեղյակ չէին եղել, թե ուր են գալիս և ինչ նպատակով։

«Արդեն հայտնի է, որ միայն հարձակման առաջին օրը 80–ից ավելի զինյալ է ոչնչացվել,  և եթե 4000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան, մեծ է հավանականությունը, որ նրանցից շատերը վերադառնալու կոչ անեն։ Համացանցում տեսանյութ կա, որտեղ ահաբեկիչներից մեկը կոչ է անում չգալ, քանի որ նրանցից շատերը պետք է զոհվեն և այլն։ Սակայն տեղեկություններ կան, որ Թուրքիան Սիրիայի Աֆրինի տարածաշրջանից ահաբեկիչների նոր խումբ է ուղարկում Ադրբեջան»։

Անդրադառնալով Արցախում ծավալվող մարտերի վերաբերյալ Իրանի արձագանքին, Կոստանյանը նշեց, որ չի կարծում, թե ներկա պահին Իրանը ռազմական ներգարավվածություն ունենա այս կռվում։

«Ուսումնասիրելով իրանական լրատվամիջոցները, նրանց փորձագետների կարծիքները կարելի է եզրակացնել, որ Իրանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այս հարցում աջակցում է Հայաստանին։ Իրանը թույլ է տալիս, որ իր տարածքով Հայաստանը զենք–զինամթերք ստանա և  շատ հստակ է, որ դա չեզոքություն չէ։ Կարծում եմ, որ Իրանն այս պահին պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում սուննի ահաբեկիչների հայտնվելը։

Արևելագետը մտավախություն հայտնեց, որ հայ–ադրբեջանական բախումները կվերածվեն տարածաշրջանային կոնֆլիկտի, ինչը լուրջ վտանգներ է պարունակում։

Ըստ նրա՝ Հայաստանը դիվանագիտական հարթությունում թույլ դիրքերում է և բավարարվում է կոնֆլիկտի վերաբերյալ հայտարարություններ տարածելով։

«Փոխանակ ամրապնդենք մեր դաշնակիցների հետ դիվանագիտական հարաբերությունները, նորից ընկել ենք միջազգային հանրության արձագանքին սպասելու  խաբկանքի շղարշի տակ, միայն  հայտարարություններ տարածելով և սպասելիքներ ունենալով այս հարցը չենք կարող լուծել։ Մենք պետք է հստակ իմանանք, թե ովքեր են մեր դաշնակիցները և մեր բարեկամները։

Պետք է մեր հարաբերությունները զարգացնենք այն երկրների հետ, որոնք վտանգ են տեսնում պանթուրքիզմից և պանթուրանիզմից՝  Իրանից մինչև Ռուսաստան, Չինաստան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում: Տարածաշրջանի երկրներից Թուրքիան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ ՀՀ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ