Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը տեղեկություն չունի ՄԱԿ-ում Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր քննարկման մասին: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում:
«Ես նման տեղեկատվություն չունեմ: Մեր դիրքորոշումը հետեւյալն է. կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է: Ադրբեջանը, հակառակը, միշտ փորձել է հարցը տեղափոխել այլ ատյաններ»,- նշել է նախարարը` հավելելով, որ հարցի քննարկումն այլ կառույցներ տեղափոխելու հեռանկար չի տեսնում, եւ Արցախը, համենայն դեպս, կարող է չմասնակցել դրանց: Այս ձեւաչափից դուրս քննարկումներ անցկացնելու իմաստ չկա, առավել եւս, որ ժամանակին հենց ՄԱԿ-ն է ժամանակին լիազորել ՄԽ-ին, նշել է Մայիլյանը: