News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ Վրաստանն արգելում է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանի համար, նորություն չէ: Այս մասին սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում ասել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը` պատասխանելով հարցին այն մասին, որ «Վրաստանը արգելում է ռուսական ռազմական բեռները Հայաստանի համար, իսկ բեռները տեղափոխվում են Կասպից ծովով եւ Իրանով»:

«Պետք է օգտագործել այն հնարավորությունները, որոնք կան: Այն, որ Վրաստանն արգելում է ռազմական բեռների փոխադրումը, նորություն չէ: Մեկնաբանելու բան չկա: Սրանից առաջ եւս տեղեկություններ կային, որ բեռները տեղափոխվում են շրջանցիկ ճանապարհով»,- հիշեցրել է նախարարը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վրաստանը չի արգելում այդպիսի բեռների տեղափոխումն Ադրբեջանի համար, Մայիլյանը նշեց, որ այստեղ պայմանավորվածություն է գործում: «Ես չեմ արդարացնում: Ես կցանկանայի, որպեսզի աշխատեր երկաթուղին ՌԴ-ից եւ տեղափոխեր մեզ անհրաժեշտ բեռները: Սակայն պետք է հաշվի առնել վրաց-ռուսական եւ վրաց-իսրայելական հարաբերությունները»,- եզրափակել է Մասիս Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ