News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը բանակցությունների միջոցով, եւ պատրաստակամություն է հայտնում բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր տարածքում: Այս մասին ասվում է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շվեյցարիան անվերապահորեն աջակցում է [ԵԱՀԿ] Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար եւ պատրաստակամություն է հայտնում  հանդիպումներ ընդունել ամենաբարձր մակարդակով, ինչպես դա արել է նախկինում», - ասել է երկրի ԱԳՆ-ն: Բեռնը մտահոգված է սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «դաժան բախումների» սրման կապակցությամբ, հայտարարել է ԱԳՆ-ն: Շվեյցարիան կողմերին կոչ է անում «տարածաշրջանային կայունություն պահպանել» եւ «ուժ չկիրառել», նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես շեշտել են դիվանագիտական գերատեսչությունում, Շվեյցարիան «երկու կողմերին հիշեցնում է, որ նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները` միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում` քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում»: Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ-ի` անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել առանց նախապայմանների առարկայական բանակցությունները, քանի որ «դա միակ ճանապարհն է, որը կարող է հակամարտության խաղաղ կարգավորման հանգեցնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ