News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը կայուն է, շուկաներն իրենց ուշադրությունն ուղղորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ հավակնորդ Ջո Բայդենի միջեւ հեռուստաբանավեճին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։ 

Մոսկվայի ժամանակով 8.46-ի դրությամբ Comex նյույորքյան բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը աճում է խորհրդանշական 0,02 տոկոսով կամ 0,3 դոլարով, տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1882,6 դոլար, արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկանում է նույնպես խորհրդանշական ընդամենը 0,05 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 23,615 դոլար։

Երեքշաբթի ավելի ուշ սկսվելու է նախընտրական բանավեճը Թրամփի եւ Բայդենի միջեւ։ Հանրային կարծիքի հարցումների արդյունքներով Թրամփը Բայդենից զգալիորեն հետ է մնում, եւ բանավեճի ժամանակ, ինչպես սպասվում է, հարձակվելու է մրցակցի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ