News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար բարդ կլինի դուրս գալ իրավիճակից, որում նա հայտնվել է «հայ-ադրբեջանական կոնֆլիկտի» պատճառով, գրում է Bloomberg-ը:

«Ռեջեփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հարմարավետ միությունը վերապրել է շահերի բախում Սիրիայում եւ Լիբիայում, սակայն այն պետք է անցնի էլ ավելի դաժան փորձություն Կովկասում, որտեղ ռազմական գործողություններ են սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որտեղ Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները տարբեր ուղղություններով կգնան:

Վերջին տասնամյակում Մոսկվան մեծ պահանջներ է ունեցել տարածաշրջանում: Ռուսաստանն իրեն համարում է տարածաշրջանային ոստիկան, որը պատիժներ է սահմանում եւ խաղաղություն կնքում այնպես, ինչպես Կրեմլին է ձեռնտու:      

Անկարային ձեռնտու էին Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ ընկած շրջանում Մոսկվայի որոշակի մանեւրները: Օրինակ, Էրդողանը զգուշավորություն էր ցուցաբերում, երբ Ռուսաստանը 2008 թվականին ներխուժեց Վրաստան: Սակայն Ադրբեջանն այլ հարց է:

Թուրքիային եւ Ադրբեջանին կապում է ոչ միայն պատմությունը, կրոնն ու լեզուն, այլ նաեւ նավթային եւ գազային խողովակները, որոնք որոշիչ նշանակություն ունեն իր երկիրը Կասպից ծովի եւ Եվրոպայի միջեւ էներգետիկ միջանցք դարձնելու Էրդողանի ձգտումների համար: Թուրքիան հետեւողականորեն աջակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պահանջներին:

Թուրքիայի նախագահը մարտական գործողությունների համար մեղադրում է Հայաստանի ղեկավարությանը, ում նա անվանել է «տարածաշրջանային խաղաղության համար ամենամեծ սպառնալիքը»:    

Ռուսաստանը զենք է վաճառում երկու կողմերին, սակայն ռազմաբազա ունի Հայաստանում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Սակայն Պուտինը, հավանաբար, ձգտում է երկու երկրներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Կարելի է վստահորեն ասել, որ նա դժգոհ է իր դաշնակցի հռետորաբանական հայտարարություններից եւ չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը: Պուտինը հասկանում է, որ Էրդողանն արդեն լարված վիճակում է՝ հաշվի առնելով Լիբիայում եւ Սիրիայում ռազմական գործողությունները, ինչպես նաեւ դիմակայությունը Արեւելյան Միջերկրական ծովում: Կովկասում միջամտությունն էլ ավելի կսրի առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող թուրքական տնտեսությունը. լիրայի փոխարժեքն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի:

Կովկասում Պուտինն իրեն կարող է թույլ տալ էլ ավելի երկարատեւ խաղ: Չնայած Էրդողանի հռետորաբանությանն ու աջակցությանը՝ Ադրբեջանին ծանր մարտ է սպասվում Հայաստանի դիրքերի դեմ: Եվ չնայած ԱՄՆ նախագահի եւ եվրոպական առաջնորդների մտահոգությանը՝ ՌԴ նախագահը գիտակցում է, որ կողմերն անխուսափելիորեն կդիմեն իրեն՝ իրավիճակից դուրս գալու լուծում գտնելու համար:

Ռուսաստանը միակ խոշոր գերտերությունն է, որը շահագրգռված է Կովկասում կայունություն ապահովելու մեջ: Էրդողանի համար դժվար կլինի դուրս գալ այդ իրավիճակից: Նրա միակ հույսն այն է, որ Պուտինն իրեն տեղ կտա բանակցային սեղանի շուրջ: Սակայն դա կարող է արժենալ փոխզիջումներ այլ ոլորտներում, որտեղ նա տարաձայնություններ ունի իր «թանկ բարեկամի»՝ Մոսկվայի հետ»,-գրում է Bloomberg-ը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ