News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շիկացել է, եւ միջազգային հանրությունը չպետք է մի կողմ քաշվի:

«Մարտական գործողությունների վերսկսումը տեղի է ունենում տարածաշրջանի եւ աշխարհի համար փխրուն եւ բարդ վիճակում: Կա հավանականություն, որ այդ ճգնաժամը կարող է տարածվել ավելի խոշոր երկրների    վրա՝ կամ որպես պրոքսի պատերազմ կամ էլ ուղիղ առճակատման տեսքով»,-Fox News-ի հետ զրւյցում ասել է Սպիտակ տան գլոբալ կապերի հարցերով նախկին տնօրեն Բրեթ Բրուենը:

«Յուրաքանչյուր երկիր մյուսին մեղադրում է մարտական գործողությունները սկսելու մեջ: Այնուամենայնիվ, երկրներից ոչ մեկը քայլեր չի անում՝ դադարեցնելու հակամարտությունը»,-ասել է նա:

The Heritage Foundation հիմնադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆիի խոսքով՝ մարտական գործողությունների նման մասշտաբը կոչ է միջազգային հանրության օգնության մասին, որը գրեթե հրաժարվել է մոտ 30 տարի լուծել հակամարտությունը: «Բնականաբար, այդ հակամարտությունը կարող է տարածվել եւ ներքաշել գերտերություններին: Ադրբեջանն էներգիայի կարեւոր այլընտրանքային աղբյուր է Եվրոպայի համար, եւ մարտական գործողությունները կարող են ազդել դրա վրա»,-զգուշացրել է նա:

«Վաշինգտոնը պետք է պետքարտուղարին ուղարկի տարածաշրջան եւ ցույց տա, որ ուշադիր հետեւում է իրադարձություններին՝ ակտիվորեն աշխատելով հրադադարի ռեժիմ սահմանելու ուղղությամբ»,-կոչ է արել Բրուենը:

«Անհնար է կանխատեսել՝ ինչով դա կավարտվի: Եթե Ադրբեջանն այդպես շարունակի, ապա ես վստահ եմ, որ կփոխվի հետագա բանակցությունների բնույթը»,-հավելել է Քոֆին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ