News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի հաստատումից եւ սպառազինությունների կազմալուծումից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահներ տեղակայվեն Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ կողմից ավելացնեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը` այստեղ հեշտությամբ կարելի է կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատեւ հակամարտության զարգացմանը... Կարծում եմ, որ, հնարավոր է, այն բանից հետո, երբ կողմերը համաձայնություն ձեռք կբերեն զինադադարի եւ սպառազինությունների կազմալուծման շուրջ, անհրաժեշտ կլինի դիմել խաղաղապահ ուժերին Ռուսաստանի Դաշնությունից»,- լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ