News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


4 զոհ կա խաղաղ բնակչության շրջանում։ Այս մասին,  այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքենրի պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Ակնհայտ է, որ վտանգված է երեխաների, կանանց, տարեցների կյանքն ու առողջությունը, որովհետև մահացած մարդկանց շրջանում և՛ կին կա, և՛ երեխա, և՛ տարեց։ Վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ, տարեց մարդիկ։ Խնդիրն այն է, որ այս գործողությունները ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու, կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ, խոսքը վերաբերում է, օրինակ՝ կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհներին և այլն»,- ասաց ՄԻՊ-ը։

Ըստ ՄԻՊ գրասենյակի մոնիթորինգի՝  պատերազմի առաջին իսկ օրվանից հայատյացության քարոզը համակարգված է դարձել։ Սոցիալական ցանցերում  տարատեսակ տեսնայութեր են տարածվում, որոնք միտված են  խաղաղ բնակչության շրջանում տագնապ առաջացնել։ Արման Թաթոյանը հայ մայրերին և երեխաներին կոչ արեց, որպեսզի զերծ մնան սոցիալական ցանցերից, հատկապես՝ TikTok-ից։

Անդրադառնալով Հայաստանի կողմից  Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրով, Արման Թաթոյանն ասաց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավասություն չունի  միջամտելու, բայց գործի ընթացքից կախված՝ ՄԻՊ գրասենյակը կարող է դիտարկել 3-րդ կողմ ներգրավելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ