Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈՒ գործողություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ներն ու օդուժը հարված են հասցրել: ԱԹՍ-ները հարված են հասցրել նաեւ խաղաղ բնակիչներին: Մենք րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը: Օդուժ է կիրառվել նաեւ մարտական դիրքերի ուղղությամբ: Այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք: Մարտերը շարունակվում են, սպասեք մեր հուժկու պատասխանին»,-ասաց Հովհաննիսյանը: