News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայկական ուժերի հետ երկօրյա բախումներից հետո վարձկաններ է ուղարկում Ադրբեջան, ինչը մտահոգություններ է առաջացնում, քանի որ արտաքին ուժերը, ինչպիսին Ռուսաստանն է, կարող են ներքաշվել հակամարտության մեջ: Այս մասին The Times-ում հրապարակված իրենց հոդվածում գրում են հեղինակներ Հաննա Լյուսինդա Սմիթը եւ Ռիչարդ Սփենսերը:

«Մարտական գործողությունները 1980-ականների վերջին քաղաքացիական պատերազմից հետո Ադրբեջանից բաժանված Լեռնային Ղարաբաղում են, հիմնականում` հայաբնակ շրջանում, կիրակի օրվանից ի վեր զոհվել է ավելի քան 90 մարդ: Երկու երկրներն էլ ռազմական դրություն են հայտարարել եւ կարգադրել են մասամբ մոբիլիզացնել իրենց բանակները»,- նշվում է հոդվածում:

«Թուրքիան Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է. երկուսն էլ մահմեդական երկրներ են, իսկ ադրբեջանցիները խոսում են թուրքերենի բարբառով: Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը ծանր զենք է բերել Թուրքիայից եւ վարձկաններ է ուղարկել Սիրիայից` հարձակմանը նախապատրաստվելու շրջանակներում:

Անցյալ ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին, եւ Թուրքիան հրթիռային կայանքներ ուղարկեց Նախիջեւան` Ադրբեջանի տարածքի մի հատված Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց աջակցել Ադրբեջանին` Հայաստանը «տարածաշրջանային խաղաղության ամենամեծ սպառնալիքն» անվանելով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով թույլ չտալ Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,- նշում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ