News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հենան նահանգի Ցզյաոցզո քաղաքի ժողովրդական դատարանը մահապատժի է դատապարտել մանկապարտեզի դաստիաչակչուհուն` երեխաների թունավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: h

Ամբաստանյալ Վանգ Յունն աշխատում էր «Մենմեն» մանկապարտեզում, երբ նրա մոտ կոնֆլիկտ էր առաջացել Սուն անունով ուսուցիչներից մեկի: Կինը որոշել էր պարզել հաշիվներն իր գործընկերոջ հետ եւ 2019 թվականի մարտի 27-ի առավոտյան նատրիումի նիտրիտ էր լցրել Սունի խմբի երեխաների շիլայի մեջ, արդյունքում 25 երեխա էր հոսպիտալացվել թունավորմամբ, նրանցից մեկը մահացել էր հիվանդանոցում:

Հետաքննությունը պարզել էր նաեը, որ սա առաջին դեպքը չէր, երբ Վան Յուն նատրիումի նիտրիտ էր օգտագործել` անձնական խնդիրները լուծելու համար: 2017-ին կինն ամուսնու հետ կոնֆլիկտ էր ունեցել կենցաղային խնդիրների պատճառով, եւ վրեժ լուծելու համար Վան Յունը 2017-ի փետրվարին համացանցով նատրիումի նիտրիտ էր գնել եւ ավելացրել էր այն ամուսնու բաժակի մեջ, ինչը հանգեցրել էր ամուսնու թունավորմանը, սակայն լուրջ հետեւանքներ չէր առաջացրել նրա օրգանիզմի համար:

Դատարանը նշել էր, որ կինը հիանալի գիտեր, որ նատրիումի նիտրիտը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, սակայն երկու անգամ օգտագործել էր այն` անձնական հաշիվները մաքրելու համար: Զույցում նշվում է, որ Վան Յունը լավ գիտեր, որ բազմաթիվ երեխաներ կուտեն իր թունավորած շիլան, սակայն դա նրան չէր խանգարել:

Դատարանը նաեւ շեշտել է, որ Վան Յունի հանցավոր դրդապատճառները «զարհուրելի» են` ճիշտ այնպես, ինչպես հանցագործություն կատարելու ձեւը, որը լուրջ հետեւանքների էր հանգեցրել, եւ նա պետք է խստորեն պատժվի օրենքով սահմանված կարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ