Նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ 1-2 դիրք վերցնելը, տալը ընդհանրապես մարտավարական որեւէ բան իրենից չի ներկայացնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կարեւորը զինված ուժերի ընդհանուր մարտական խնդիրները կատարելու կարողությունն է, մարտունակություն է, կառավարման հստակ համակարգն է, մարտական ոգին է»,-ասաց նա:
Անդրադառնալով հայկական կողմից կորուստներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մենք մեր կորուստները ներկայացնում ենք, զրահատեխնիկա նույնպես, բնականաբար, կորցրել ենք, թիվ այս պահին չեմ կարող ասել, բայց դրանք իրոք անհամադրելի են Ադրբեջանի ունեցած կորուստների հետ»:
Նա նաեւ հավելեց, որ այս պահին Վարդենիսում համառ մարտեր որպես այդպիսին չկան, բայց հարվածից հետո մարտեր կլինեն: