News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է գործողություններ սկսի, քանի որ Հայաստանի տարածքում անօդաչու թռչող սարքով ավտոբուսի վրա հարվածը կետային է եւ չի կարող ընկալվել որպես պատահականություն։ Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ սա հարձակում է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, իսկ Կազմակերպության մյուս անդամները պետք է այն ընկալեն որպես իրենց տարածքի վրա հարձակում։

«Անհրաժեշտ է դաշնակիցներին եւ միջազգային գործընկերներին հայտնել, որ մենք գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հետ, որը շատ լավ պատրաստվել էր, այդ թվում՝ նաեւ Թուրքիայի հետ։ Այս մասին են վկայում մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանում հայտարարված պահեստազորայինների հավաքները, որոնք պետք է սկզբում տեւեին 15 օր, իսկ հետագայում երկարացվել են 2 ամսով։ Պատերազմին թուրք խորհրդատուների մասնակցությունն ակնհայտ է։ Այն բանի հավանականություն կա, որ առանձին գործողություններին մասնակցում են նաեւ Թուրքիայի հատուկ ստորաբաժանումները։ Մեծ է հավանականությունը, որ Ղարաբաղում եւ Հայաստանում թուրքական հարվածային ԱԹՍ-ները կառավարում են հենց թուրք օպերատորները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը պետք է լինի ինչպես ագրեսորին՝ պատժամիջոցների եւ այլ տարրերի կիրառմամբ»,- շեշտեց նա։

Վրթանեսյանը նշեց, որ հարեւանների նկատմամբ Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը նորություն չէ, այդ թվում՝ հայկական ճակատում։

«Չեմ զարմանա, եթե ապագայում պարզվի, որն հենց Թուրքիան է այն հիմնական կողմը, որը պատերազմը սանձազերծել է։ Անկարան սրանով 2 խնդիր է լուծում՝ փորձում է բարձրացնել Էրդողանի վարկանիշը, որն ընկել է տնտեսության ճգնաժամի հետ կապված, ինչպես նաեւ Ռուսաստանի համար եւս մեկ ճակատ ստեղծել, որ  հնարավորություն ունենա խաղարկելու հաղթաթուղթը նույն Լիբիայում եւ Սիրիայում ու այլ վայրերում, որտեղ կողմերն, ըստ էության, դիմակայության մեջ են։ Բաքվի եւ Անկարայի համար գլխավոր հարցը, բնականաբար, Ղարաբաղը ուժով վերցնելն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ զորքերում Սիրիայից վարձկանների առկայությանը, ապա եթե դա այդպես է, այդ գործոնը ապագայում կարող է խնդիրներ ստեղծել բուն Ադրբեջանի ներսում»,- պարզաբանեց փորձագետը։

Նա հավելեց, որ Ադրբեջանը Նախիջեւանում ունի 15 հազարանոց առանձին բանակ, ինչպես նաեւ սահմանապահ դիվիզիայի ստորաբաժանումներ։

«Բացառված չէ, որ, օրինակ, եթե մեզ մոտ իրավիճակը բարդանա, ապա նրանք կարող են ակտիվություհն դրսեւորել, ինչը, բնականաբար, նրանց համար անպատիժ չի անցնի, քանի որ այս հատվածում ադրբեջանական զորքերը խոցելի են։ Այս ուղղությունը կարող է օգտագործվել, օրինակ, Թուրքիային հակամարտության մեջ ավելի ակտիվորեն ներգրավելու համար, որի զորամասերը անկլավից հեռու չեն տեղակայված եւ շատ արագ կարող են հայտնվել Նախիջեւանում։ Պետք է տրամադրվել ծանր պատերազմի, անհրաժեշտ է այնպիսի հարված հասցնել, որ Ղարաբաղի հարցը փակվի, եւ որ Ադրբեջանը, որպես ապակառուցողական գործոն, դադարի գոյություն ունենալ։ Բաքուն իր ագրեսիայով առիթ է տվել հարցը լուծել խիստ միջոցներով։ Ինչ վերաբերում է միջազգային տրամադրություններին, ապա եթե, օրինակ, հետեւենք ռուսական լրատվամիջոցներին, ապա չի կարելի ասել, որ այնտեղ գերակայում են հայամետ դիրքորոշումները։ Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա»,- ամփոփց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Վարդենիսում ուղեւորատար ավտոբուս է այրվում, որը ենթարկվել էր ադրբեջանական հարվածային դրոնի հարձակմանը։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ