News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեռ սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի օգնականը մեկնեց Թուրքիա, որտեղ ընդհանուր տեղեկատվական հարթակ էր բաց, որի շրջանակում Անկարան պետք է տեղեկատվական աջակցություն ցուցաբերեր Բաքվին: Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական գործողությունները ծրագրված էին վաղուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն արդեն 48 ժամ չի կարողանում հաջողություններ ֆիքսել, Անկարան կարող է նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել, ինչի մասին խոսել է Էրդողանը: Բաքուն, հավանաբար, ձգտում է մարտական գործողությունները տեղափոխել Հայաստան՝ հույս ունենալով սպառել հայկական կողմի պաշտպանական հնարավորությունները, սակայն Ադրբեջանի համար դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»,-հավելել է նա:

Փորձագետը հիշեցրել է խոսքերը, որոնք 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո հնչեցրել է Յուրի Խաչատուրովը այն մասին, որ հակռակարդը ստացած հարվածից կարող է ուշքի գալ միայն 5 տարի անց:

«Ալիեւը համարել է, թե Ադրբեջանը վերականգնվել է: Բացի այդ, միջազգային իրավիճակն ու Էրդողանի աջակցությունը, ըստնրա, հավելյալ պայմաններ են ստեղծում»,-եզրափակել է Ադիբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ