News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Յումա փորձարարական զորակայանում անցկացվել է Project Convergence լայնածավալ վարժանքը, որի ընթացքում մշակվել են փորձարարական անօդաչու թռչող սարքերի, տիեզերանավերի եւ ցամաքային տեխնիկայի փոխազդեցությունները:

Ինչպես հայտնում է Defense News-ը, զորավարժությունները «ցույց տվեցին ապագայի զենքը եւ 2030-ականների պատերազմի հնարավորությունը գրեթե հավասար հակառակորդների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը»:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ զինվորականները մշակել են 11 սցենար՝ ափերին ներխուժման տարբեր փուլերով: Դրանցից առաջինը նպատակ ուներ որոշել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը եւ ոչնչացումը, այն է` ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համակարգի անալոգը, հաղորդում է RG-ն:

Վարժանքի ընթացքում անօդաչուները արբանյակների հետ միասին թիրախ են որոնել, այնուհետեւ տվյալները փոխանցվել են Վաշինգտոն նահանգում գտնվող TITAN (Tactical Intelligence Targeting Access Node) ցամաքային կայան, այնուհետեւ Յումայի փորձադաշտի հրամանատարական կետ: Այստեղ տեղակայված է եղել հեռանկարային հեռահար ERCA (Extended Range Cannon Artillery) հրանոթ, որը ենթադրաբար ի վիճակի է խոցել թիրախները 70 կիլոմետր հեռավորությունից: Այնուհետեւ FARA (Future Attack Reconnaissance Aircraft) հետախուզական ուղղաթիռը, օգտագործելով արհեստական բանականություն, հայտնաբերել է թշնամու հակաօդային պաշտպանության կառավարման աշտարակը, որից հետո Grey Eagle անօդաչու սարքը արձակել է Hellfire հրթիռ եւ ոչնչացրել թիրախը: Հարձակումը կատարվել է մոտ 100 մետր բարձրությունից, ինչը անսովոր է այս տեսակի անօդաչու սարքերի համար:

Առաջին առաքելության երկրորդ փուլը նպատակ է ունեցել ոչնչացնել հակառակորդի զենիթային զենքի մնացած մասը: Ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը շարունակել են օբյեկտներ որոնել, իսկ հրամանատարական կետում արհեստական ինտելեկտը «վերցրել է» անհրաժեշտ զենքերը: Արդյունքում, ինչպես հաղորդվում է, ERCA հրանոթը կրակ է արձակել 56 կիլոմետր հեռավորությամբ գտնվող բազմաթիվ արձակման հրթիռային համակարգի վրա:

Երրորդ եւ վերջին փուլում հակառակորդի տեղակայման տարածք են տեղափոխվել կառավարվող եւ անօդաչու ցամաքային զրահամեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ