News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ժամանակավորապես դադարեցրել են հասարակական տրանսպորտի աշխատանքը: Մասնավորապես, Բեռլինում տեղական ժամանակով ժամը 12:00-ին չեն աշխատում ավտոբուսներն ու տրամվայները: Մյունխենում մինչեւ 18:00-ն դադարեցվել է ավտոբուսների ու տրամվայների աշխատանքը, հաղորդում է DW-ը:

Մեկ այլ խոշոր քաղաքում՝ Համբուրգում, չի աշխատում մետրոն, հասարակական տրանսպորտի աշխատանքը եւս խափանվել է:

Ver.di արհմիությունն իր 87 հազար աշխատակիցներին կոչ է արել գործադուլի դուրս գալ: Արհմիությունը, մասնավորապես, պահանջում է արձակուրդի տեւողությունը երկարաձգել տարեկան առնվազն 30 օր:

Բացի այդ, արհմիությունը պահանջում է 4,8 տոկոսով աշխատավարձի  (առնվազն 150 եվրո) բարձրացում 12 ամսվա ընթացքում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ