Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ուժերը խոցում հակառակորդի ուղղաթիռը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 6 ուղղաթիռ, 60 անօդաչու թռչող սարք, 85 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:
Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 84 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։