News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Հայաստանից եւ Ադրբեջանից իր գործընկերներին կոչ է արել նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Խորին ցավով տեղեկանում ենք ԼՂ հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, կարեկցանք ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: ՄԱԿ-ի ձեւավորման օրվանից ծանր պատմական իրադարձություններ ենք վերապրել՝ կապված միջպետական կոնֆլիկտների հետ, եւ կարողացել ենք համոզվել, որ բոլոր դրանք կապված են մարդու իրավունքների զանգվածային խախտման հետ: Հատկապես հիմա՝ ՄԱԿ-ի ձեւավորման 75-ամյակի տարում, դա լավ ենք գիտակցում եւ հուսով ենք, որ հակամարտության կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ ՄԱԿ-ի եւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումները թույլ չտալու համար:        

Դիմում եմ իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հարցերով հանձնակատարներին. Ձեր պետությունների կառավարություններին կոչ արեք զսպվածություն ցուցաբերել եւ ընդունել հնարավոր միջոցներ, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը ոչ թե զենքով եւ ուժով, այլ բանակցությունների եւ երկխոսության ճանապարհով: Վստահ եմ՝ դրսեւորված մարդկայնությունը թույլ կտա խուսափել բռնությունից եւ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները: Իմ կողմից պատրաստ եմ աջակցել այս դժվարին իրավիճակում»,-ասվում է Մոսկալկովայի հայտարարության մեջ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ