Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է վիրավոր զինծառայողներին։ Քաղաքապետը շրջել է հիվանդասենյակներով, զինվորների որպիսությամբ հետաքրքրվել։
«Ապաքինվիր շուտ, ցավդ տանեմ։ Աստված պահի, հիմա մտածիր քո առողջության մասին»,- զինվորներից մեկի հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։
Զինվորն էլ արձագանքում է. «Հա, գնանք հասնենք տղերքին»:
Քաղաքապետը իր երախտիքի խոսքերը հայտնեց զինվորներին։
«Խոնարհվում եմ ձեր առաջ, ցավներդ տանեմ, խնդրանքս է՝ կենտրոնացեք ձեր առողջության վրա, հիմա կարևորը դա է»,- հավելեց նա։