News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը «վճռականորեն» աջակցում է Հունաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը՝ Միջերկրական ծովի արեւելքում երկու երկրների միջեւ լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն

«Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը եւ կոչ ենք անում նրանց հնարավորինս շուտ վերսկսել քննարկումները»,- ասել է Պոմպեոն՝ Կրետեում ԱՄՆ ռազմածովային բազա կատարած այցի ժամանակ:

«Մենք Հունաստանը դիտարկում ենք որպես կայունության եւ բարգավաճման իսկական հիմնասյուն եւ աներեւակայելի հպարտ ենք, որ աջակցում ենք նրա ղեկավարությանը»,- ասել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ «անվտանգության ոլորտում համագործակցությունը հատկապես կարեւոր է, քանի որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը»:

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արեւելքում՝ հավելելով, որ «Թուրքիայի գործողությունները հակասում են արեւմտյան արժեքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ