News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հարավկովկասյան բաժնի ղեկավար Շտեֆան Մայստերը բավականին բարձր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի ռիսկը:

Փորձագետը DW-ին տված հարցազրույցում նշել է, որ դրան գումարվել է աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակը՝ ԱՄՆ-ի ինքնամեկուսացումը, թուլացած Եվրամիությունը, Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին:

Մայստերը չի բացառում, որ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական մանեւրներից հետո Ադրբեջանում մնացել են թուրքական տեխնիկա եւ զինծառայողներ: Նրա կարծիքով՝  հակամարտության ապաէսկալացիան մեծ մասամբ կախված է Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությունից:

«Կանաչների» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին կարծում է, որ հակամարտության սրման մեջ շահագրգռված է առաջին հերթին Ադրբեջանը, որը «ռազմական առումով ավելի ուժեղ է Հայաստանից» եւ որին օգնում է Թուրքիան:

Հատկանշական է, որ ԼՂ-ում ռազմական բախումները բռնկվել են Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ Արեւելյան Միջերկրական ծովում կոնֆլիկտի ֆոնին: Լագոդինսկիի կարծիքով՝ «Անկարան ԼՂ-ում ձգտում է հերթական անգամ ցույց տալ իր տարածաշրջանային աշխարհառազմավարական նշանակությունը»:

Նա ուշադրություն է դարձրել նաեւ Ռուսաստանի կոնտրպրոդուկտիվ դերին, որը , նրա գնահատմամբ, հայամետ դիրքորոշում է, սակայն Ռուսաստանը զենք է վաճառում թե Հայաստանին, թե Ադրբեջանին: «Որոշումը կարող է լինել միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ»,-նշել է Լագոդինսկին: Նրա խոսքով՝ երկու կողմերը պետք է դադարեցնեն զենքի մատակարարումները հակամարտող երկրներին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ