News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կամավորական տղաների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր զորքին հաջողվել է հիմնականում Հյուսիսում։ Զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին, ասում եմ՝ ինչ կա, ինձ զեկուցում է կարծես զովորական զորավարժություն լինի, ասում է՝ դե ամեն դիրքի վրա 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, հեսա մի խումբ է, դա էլ ենք ուղարկում. զեկուցում է ոնց որ զորավարժություն։ Չկա որեւէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով պարոն նախագահ, հարցը լուծվելու է շատ կարճ ժամկետում։ Մեր բոլոր հրամանատարների զեկույցներ նույն ձեւ է։ Թալիշում հաջողվել է, ամենածանր մարտերն այնտեղ եւ Հարավային ուղղությամբ են ընթանում։ Տանկերով գալիս ենք, խփում ենք՝ վառվում են. արդեն տեխնիկան ոչ հաշվում ենք, թե քանի հատ ենք խփել։ Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գա»,- ասաց նախագահը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելու ենք զինադադար. «Եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը,  որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ։ Մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան. պիտի փորձենք ապրել»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ