News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Բարբարա Պոմպիլին հայտարարել է, որ շուտով Ֆրանսիայում կարգելվի կրկեսում վայրի կենդանիների ցուցադրումը: Նրանց օգտագործման արգելքը աստիճանաբար կներդրվի, հավելել է նախարարը: Արգելքի ուժի մեջ մտնելու ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ «ժամկետ նշելը չի նշանակում լուծել բոլոր խնդիրները»,- բացատրել է նա: «Ես նախընտրում եմ ամեն ինչ անել, որպեսզի դա հնարավորինս շուտ ավարտվի»,- հայտնում է RFI-ը:

Բարբարա Պոմպիլիի խոսքով, կրկեսից յուրաքանչյուր կենդանու համար պետք է գտնել հատուկ լուծում կենդանաբանական այգիներում տեղավորելու համար, քանի որ նրանց չի կարելի ազատ արձակել: Միեւնույն ժամանակ վայրի կենդանիներ ցուցադրելու արգելքը տարածվում է միայն շրջիկ կրկեսների վրա, ընդգծել է նախարարը: Այսօր Ֆրանսիայում կրկեսներն ունեն շուրջ 500 վայրի կենդանի: Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ շուտով երկրի երեք դելֆինարիումներում կարգելվի նոր դելֆինների ու կասատկա կետերի տեղակայումը:

Կառավարությունը պարտավորվել է 8 միլիոն եվրո հատկացնել կրկեսների ու դելֆինարիումների աշխատակիցների «վերապրոֆիլավորման» համար: «Քանի որ նրանց խնդրում են փոխվել, կգա մի ժամանակաշրջան, երբ նրանք օգնության կարիք կունենան, եւ պետությունը կօգնի նրանց»,- ասել է Բարբարա Պոմպիլին:

«Մեր ժամանակներում վայրի կենդանիների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է»,- նշել է Պոմպիլին՝ ներկայացնելով «անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների պաշտպանության միջոցառումների» ծրագիրը: «Եկել է պահը, երբ այս վայրի արարածների հանդեպ մեր հնագույն հետաքրքրությունը պետք է արտահայտվի ոչ թե նրանց գերեվարությամբ, այլ նրանց բարեկեցության նկատմամբ հոգ տանելու միջոցով»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ֆրանսիան պետք է դադարեցնի ջրաքիսների բուծումը մորթու արտադրության համար, նաեւ հայտարարել է նախարարը: Այժմ Ֆրանսիայում ջրաքիսների չորս տնտեսություն կա:

Եվրոպայում շուրջ 20 երկրներ արդեն արգելել են վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ