News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանն այսօր ուղերձ են հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Տղերքի՛ն, որոնք այս պահին կռվում են առաջնագծում և նրանց, որոնք շարունակում են զինվորագրվել,

Կանանց, մայրերին ու քույրերին, որոնք հաղթող երգերով են ճանապարհում իրենց սիրելիներին,

Տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմներ մղող մեր քաղաքացիական մարտիկներին, որոնք հեռախոսից ու համակարգչից մեկ րոպե չեն հեռացել,

Սահմանային հերթապահության մեկնած ու անքուն գիշերներ անցկացրած տելեկոմի մեր գործընկերներին,

Հասարակական կյանքի շարունակականության ցիկլը պահող մեր նվիրված ժողովրդին...

Բոլորին այսօր միավորում է արդար պայքարի մեր պարտքը։ Ուստի բոլորիս պարտականությունն է այս վճռորոշ պահին կանգնելու մեր պետության ու մեր զինվորի կողքին, պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր հայրենիքի ամբողջականությունը։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց կան պահեր, երբ մենք պարտավոր ենք միասնական լինել։

Որպես հանձնառություն մեր ժողովրդի ու մեր բանակի առաջ, մեր ընկերություններն ու մեր ընտանիքը, մասնավորապես, շարունակում է աջակցությունը տարբեր ուղղություններով։ Այսօրվա մեր աջակցությունն ուղղված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով և մեր դիտարկմամբ այս հիմնադրամը ավելի քան երբևէ մեր բոլորի աջակցության կարիքն ունի հիմա։ Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք Արցախի սահմանային գծի տեխնիկական հագեցվածությունը զարգացնել առավել հզոր ժամանակակից սարքերով։

Ուժ ու միասնություն ենք մաղթում մեր ժողովրդին։ Աստված պահապան մեր զինվորին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ