News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

«Հարգելի հայրենակիցներ,  այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է դա կազմակերպվի համակարգված և հասցեական։

Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով:

Ստացված օգնությունը (սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին։

Շնորհակալություն հոգատարության և սրտացավության համար։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»,- ասվում է ԱԻՆ տարածած հայտարարությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ