News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» բժշկական կենտրոնն անցել է 24 ժամյա աշխատանքային արտակարգ գրաֆիկի։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի Հանրային կապերի բաժնից:

Բուժանձնակազմը կանգնած է բանակի կողքին և ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ընդունելով վիրավորներին։
Այս պահի դրությամբ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր զինվորները ստանում են համապատասխան բուժօգնություն և նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատում է մեր հոգեբանը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, դեղորայքով, բժշկական կազմով և պատրաստ է ողջ ծավալով ապահովել բժշկական օգնությունը վիրավորների համար:
Բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող վիրավորների վիճակը կայուն վերահսկելի է:
Չնայած, որ «Շենգավիթ» ԲԿ-ը ապահովում է վիրավորների երեքանգամյա սնունդը, սրտացավ քաղաքացիները իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև վիրավորներին սննդի, քաղցրավենիքի տեսքով:
Շնորհակալ ենք բոլորին: Վստահ ենք, որ այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու:

Տպել
Ամենաշատ