News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Հունական Ուղղափառ եկեղեցին մտադիր է հանրագրով դիմել ՄԱԿ-ի փորձագետներին` խնդրելով Թուրքիային ստիպել պաշտպանել ուղղափառ քրիստոնեության մշակութային ժառանգությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլի Սուրբ Սոֆիան մզկիթի վերածեց:

Միացյալ Նահանգների Հունական ուղղափառ արքեպիսկոպոսությունը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՄԱԿ-ի Մշակութային իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների, կրոնների եւ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողների վրա, որպեսզի Թուրքիան պատասխանատվության ենթարկվի «Ուղղափառ քրիստոնյաների մշակութային ժառանգության ոչնչացման իր կանխամտածված քաղաքականության համար»:

«Միակողմանի կարգով փոխելով ուղղափառ քրիստոնյաների համար հատուկ նշանակություն ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս օբյեկտների կարգավիճակը, կառուցվածքը եւ անվանումը` Թուրքիան խախտում է միջազգային իրավունքի նկատմամբ իր պարտավորությունները` պահպանել մշակութային ժառանգությունը եւ հարգել ուղղափառ քրիստոնյաների քաղաքական, մշակութային եւ կրոնական ազատությունները Թուրքիայում եւ արտերկրում»,- Associated Press-ին հայտնել է Ամերիկայի արքեպիսկոպոսության խորհրդական Քրիստինա Հիուրեասը:

Հունական Ուղղափառ թեմը «հույս ունի, որ ՄԱԿ-ի, դրա մարմինների, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ դրա անդամ պետությունների միջազգային ճնշումը կստիպի Թուրքիային հետ կանչել (Համաշխարհային ժառանգության հուշարձանները) մզկիթների վերածելու իր որոշումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ