News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ին` Բեյրութի բնակելի շրջանում «գաղտնի զենքի պահեստ» պահելու մեջ` նախազգուշացնելով, որ դա կարող է հերթական ողբերգական պայթյունի պատճառ դառնալ Լիբանանի մայրաքաղաքում, հայտնում է AP-ն:

Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում մի քարտեզ է ցույց տվել, որի վրա իբր հրթիռների պահեստի տեղն է` բենզալցակայանի եւ բազմաբնակարան շենքի հարեւանությամբ: Նա նաեւ ցույց է տվել այն, ինչ, իր խոսքով, դեպոյի մուտքի լուսանկարն էր: «Ահա թե որտեղ է տեղի ունենալու հաջորդ պայթյունը, հենց այստեղ»,- ասել է նա:

Դիմելով լիբանանցի ժողովրդին` նա ասել է. «Դուք հիմա պետք է գործեք, պետք է բողոքեք դրա դեմ, քանի որ եթե այս բանը պայթի, դա եւս մի ողբերգություն կլինի: Դուք պետք է ասեք` «Վերացրեք այդ պահեստները»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստ էր պայթել, որի մեջ գրեթե 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր պահվում: Արդյունքում զոհվեց շուրջ 200 մարդ, վիրավորվեցին հազարավոր մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ