News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը գրեթե ողջ սահմանի երկայնքով, մասնավորապես թեժ են եղել Հյուսիսային  եւ Հարավային ուղղությունները, հայկական բանակի ստորաբաժանումները վարելով թեժ մարտեր՝ արձանագրել են զգալի հաջողություններ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ պատերազմը սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր: Մոտավոր ունեն 1900 վիրավոր: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, նաեւ ոչ հակատանկային միջոցներից խոցել են 137 տանկ եւ զրահատեխնիկա են խոցել հակառակորդի: Ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ: Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակվողական գրոհները հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց՝ այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը:

«Հարձակման ենթարկվեց հրթիռներից եւ մարտական ԱԹՍ-ներից, մենք այսօր Վարդենիսի ուղղությունից ցուցադրեցինք կադրեր` ինչպես է թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ավտոբուս, գյուղի ջրատար եւ այլն»,-ասաց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ