News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 21
USD
493.33
EUR
582.43
RUB
6.33
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան դժգոհ է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Հունաստան եւ Կիպրոս կատարած այցից: «Պետքարտուղար Պոմպեոյի երկու այցերը Կիպրոս եւ Հունաստան մեկ ամսվա ընթացքում ստվեր գցեցին Վաշինգտոնի անաչառության վրա այս հարցում»,- ասել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է Ahval-ը:

«Արդյունքում Պոմպեոն երկու անգամ այցելեց Հունաստան: Նա այցելեց Կիպրոս, բայց` ոչ թուրքական հատված: Այս իրավիճակը կասկածներ է հարուցում Միացյալ Նահանգների անաչառության վերաբերյալ: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ բաց է դիվանագիտության համար: Միացյալ Նահանգները պետք է կրկին վերադառնան բալանսավորված քաղաքականության»:

Ըստ նրա` Թուրքիան կարող էր լուծել հարցերը սեղանի շուրջ, եթե դրա հակառակորդները պատրաստ լինեին դրան: «Եթե նրանք դա չեն ուզում,- հավելել է Չելիքը,- Թուրքիան շատ լավ գիտի, թե ինչպես օգտագործել իր զինված ուժերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ