News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկություններով, որոնց հետեւանքով զոհվել են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը գումարվել էր ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ։

«Մենք միանում ենք Մինսկի խմբի համանախագահներին եւ ամբողջ միջազգային հանրությանը՝ ամենավճռական կերպով դատապարտելով բռնության այդ էսկալացիան, եւ բոլոր մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։

Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հնարավորինս արագ ու առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ փոխպետքարտուղարն արդեն դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին, որ ապաէսկալացիայի կոչ անեն, օգտագործեն իրենց միջեւ գոյություն ունեցող կապի ուղիղ խողովակները՝ հետագա էսկալացիան կանխելու համար եւ խուսափեն անօգուտ կամ սադրիչ հտետորաբանությունից ու գործողություններից, որոնք է՛լ ավելի են խորացնում տեղերում լարվածությունը։

Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման, անվտանգության միջոցառումների համաչափության ապահովման եւ մարդու միջազգային իրավունքների պահպանման համար։ Միացյալ Նահանգները համարում է, որ բռնության էսկալացիային ցանկացած արտաքին կողմի մասնակցությունը միայն կսրի տարածաշրջանային լարվածությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կողմերը պետք է զենքերը վայր դնեն եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելուն։ Դեռեւս ժամանակ կա իրավիճակը փոխելու եւ խաղաղ բնակիչների ու զինծառահողների հետագա մահերը կանխելու համար»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ