News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար եւ բնագետ Դեւիդ Աթենբորոն աշխարհին դիմել է կոչով՝ տարեկան 500 մլրդ դոլար ներդնել բնության պահպանության համար, նախազգուշացնելով, որ մոլորակի ապագան «մեծ վտանգի» մեջ է, փոխանցում է Reuters-ը։

«Մեր բնական աշխարհը հիմա ավելի մեծ ճնշման տակ է, քան մարդկության պատմության մեջ երբեւէ, եւ ամբողջ մոլորակի ապագան մեծ սպառնալիքի տակ է,- նշված է 94-ամյա Աթենբորոյի հայտարարության մեջ։ - Մենք դեռեւս հնարավորություն ունենք հետ շրջելու  կենսաբազմազանության աղետալի կորուստը, բայց ժամանակը գնում է»։

Աշխարհն ամեն տարի շուրջ 80-90 մլրդ դոլար է ծախսում շրջակա միջավայրի պահպանության համար, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ կործանումից էկոհամակարգի փրկության համար կարող է պահանջվել հարյուր միլիարդավոր դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ