News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն  երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս, պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք  վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական պահ է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեր վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է: «Առավել ևս կանայք, բոլորը մի ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան՝ մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին՝ մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք և այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և միանշանակ հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում ո´չ զիջել, թեկուզ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք  և պատրաստ ենք մինչև վերջ գնալու»,– ասել է նա:

«Ինչպես ասում են տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ ենք, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ