News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ այցով կմեկնի Ճապոնիա, Հարավային Կորեա եւ Մոնղոլիա։ Ինչպես սպասվում է, այցը հիմնականում կենտրոնանալու է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի վրա։

Հոկտեմբերի 6-ին Պոմպեոն Տոկիոյում քառակողմ հանդիպում կանցկացնի Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի իր գործընկերների հետ։

Պոմպեոն անվտանգության հարցերից մինչեւ մարդու իրավունքների եւ Covid-19 համավարակի հարցերում Չինաստանի մոլի քննադատն է։ Նա ղեկավարել է միջազգային արշավը, որը մյուս երկրներին կոչ էր անում Չինաստանից խուսափել, այդ թվում՝ նրա տեխնոլոգիաներից։

Հարավային Կորեա նրա այցը տեղի է ունենում այն բանին զուգահեռ, թե ինչպես են մարում Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում ճեղքման հույսերը, ինչը նախկինում Թրամփի գլխավոր առաջնահերթությունն էր։

Պոմպեոն, որը ԿՀՎ նախկին ղեկավարն է, 2018 թվականին 4 անգամ եղել է Հյուսիսային Կորեայում՝ ճեղքման հասնելու հույսով։

Պոմպեոն կդառնա 2016 թվականից սկսած ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելել է Մոնղոլիա, որը ձգտում է Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունների հաստատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ