News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Արդեն երրորդ օրն է, որ Արցախի եւ Հայաստանի սահմանների երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքով, ամբողջ գիշեր շփման գծի ողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են ընթացել, մասնավորապես ակտիվ են եղել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղությունները:

«Մեր միջազգային լրատվամիջոցներին ներկայացնեմ, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը: Արդեն 27-ի գիշերը ՊԲ-ն կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, որոնք առայսօր պահպանվում են: ՊԲ-ն կարողանում է կասեցնել բոլոր հարձակողական գործողությունները, որոնք իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակլցությամբ: Երեկ արդեն Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, որ պատրաստ են ավելի ուղիղ մասնակցություն ունենալու: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստորաբաժանումներ եւ դրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություններ ունենալ:

Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են: Այս պահին Ադրբեջանի բանակն ունի զինտեխնիկայի եւ զինվորական ուժի շատ մեծ կորուստներ»,-հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ