News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նավատորմի հսկա նավը կտեղակայի Հունաստանի ռազմաբազայում` Թուրքիայի ափերից ընդամենը 600 մղոն հեռավորության վրա: Այս քայլը կարող է որպես Հունաստանին աջակցության խորհրդանշական ցուցադրություն մեկնաբանվել Թուրքիայի հետ լարված դիմակայությունում, գրում է NY Times-ը:

Նավն ամրագրված է ԱՄՆ-ի աֆրիկյան հրամանատարության ներքո եւ չի կարող է ներգրավվել բարձր ինտենսիվության կոնֆլիկտի մեջ, եթե Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածությունը սրվի:

Սակայն դրա տեղակայումը Սուդա-Բեյում` Միացյալ Նահանգների եւ Հունաստանի համատեղ հենակետում, որի մոտակայք Թուրքիան նավեր էր ուղարկել այս տարվա սկզբին` գազի որոնման նպատակով հետազոտություններ եւ հորատում անցկացնելու համար, կարող է որպես խորհրդանշական նախազգուշացում ծառայել` Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի աճող գրգռվածության մասին:

Թուրքիայի հետ տարաձայնությունները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղիները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի քննարկման հիմնական թեման էին նախորդ օրը վերջինիս Հունաստան կատարած այցի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ