News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները սրվում են. Թուրքիան որպես «եղբայրական պետություն» է հանդես գալիս` ինչպես երբեք նախկինում: Ի՞նչ նպատակներ ունի նախագահ Էրդողանը»,- հարց է բարձրացնում գերմանական Der Spiegel ամսագիրը:

«Նրանք Սիրիայում կռվել են Բաշար ալ-Ասադի եւ քրդերի դեմ, մասնակցել են նաև Լիբիայի քաղաքացիական պատերազմին` ի շահ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի. «Համզա» ստորաբաժանումը եւ թուրքական հրամանատարությունը սերտորեն կապված են միմյանց հետ: Ըստ շրջանառվող լուրերի` Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել հարեւան Ադրբեջան»,- գրում է լրագրող Աննա-Սոֆի Շնայդերը:

«Թուրքիան երկար տարիներ սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ` «Երկու պետություն` մեկ ազգ» կարգախոսի ներքո: Երկու երկրներն էլ մոտ են միմյանց մշակութային առումով, սակայն դրանց կապում է նաեւ ռազմական դաշինքը: Սակայն անցյալում Անկարան երբեք այդքան ակնհայտ չէր պաշտպանել «եղբայրական պետությանը», ինչպես վերջին շաբաթներին:

«Թուրքիայի նոր դերը կարելի էր տեսնել արդեն հուլիսին»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի` Կովկասի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերը: Ըստ նրա` Թուրքիան առաջին անգամ բացարձակ ակնհայտ կերպով անցավ Ադրբեջանի կողմը: Այս հստակ աջակցությունը նոր մասշտաբի է հասել:

Ամռանը Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանում: Զորավարժություններն ընկալվեցին որպես նախազգուշացում Հայաստանին: Չի կարելի բացառել, որ ռազմական տեխնիկայի եւ զորքերի մի մասը դեռ երկրում է:

Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը` նախագահ Էրդողանի ղեկավարությամբ, գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Դա կարելի է տեսնել Սիրիայում, Լիբիայում կամ Միջերկրական ծովի արևելյան մասում գազի հանքավայրերի շուրջ ծագած վեճում: Այժմ Անկարան ավելի ու ավելի շատ է միջամտում Կովկասում տիրող իրավիճակին:

Մայսթերի խոսքով՝ Անկարան անցյալում տարածաշրջանում իրեն ավելի շուտ զուսպ է պահել, բայց հիմա ավելի ակտիվ է գործում։ Փորձագետը կարծում է, որ ռազմավարության փոփոխությունը մի քանի պատճառներ ունի։ «Նախագահ Էրդողանի վրա ավելի ու ավելի շատ է ճնշում գործադրվում ներքին քաղաքականության մեջ։ Թուրքական տնտեսությունը արդեն մի քանի ամիս ճգնաժամի մեջ է։ Համազգային հարցումների համաձայն՝ մեծամասնությունն այլեւս չի աջակցում Էրդողանին, որը նրան անհրաժեշտ է 2023 թվականին կրկին նախագահ վերընտրվելու համար։ Ադրբեջանի աջակցության շնորհիվ նա կարող է աչքի ընկնել պահպանողական ընտրողների առաջ»,- կարծում է Մայսթերը։ «Դրանից բացի, Թուրքիայում Հայաստանի թեման չափազանց էմոցիոնալ է»,- նշում է փորձագետը։

Հայաստանի թիկունքին, որպես հովանավոր պետություն, կանգնած է Ռուսաստանը։ Մայսթերի խոսքով՝ դա է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի մասնակցության եւս մեկ պատճառը։ «Թուրքիան ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես տարածաշրջանային տերություն, այլեւ, հնարավոր է, ցանկանում է դրանով Ռուսաստանին ազդանշան հղել, որը նույնպես տարածաշրջանում գերիշխող դիրքի է ձգտում»,- նշում է նա։

«Սիրիայի եւ Լիբիայի հակամարտություններում Անկարան եւ Մոսկվան արդեն հետապնդում են հակադարձ շահեր,- նշում է պարբերականը։ - Նրանք հիմա Կովկասում կրկին տարբեր կողմերում են։ Մայսթերը մտավախություն ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կսրվի։ Նա լուծումը տեսնում է միայն նրանում, որ Ռուսաստանը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա հրաժարվի միջամտությունից։ Բայց Մոսկվան առայժմ իրեն զուսպ է պահում»,- ամփոփում է Der Spiegel-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ