News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկրորդ եռամսյակում Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կրճատվել է 7 տոկոսով, ինչը վկայում է այն մասին, թե որքան խորն է կորոնավիրուսի համավարակը հարվածել ինչպես նավթային, այնպես էլ ոչ նավթային հատվածներին, փոխանցում է Reuters-ը:

Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող երկիրը պատմության մեջ ամենավատ տնտեսական անկումն է ապրում այն բանից հետո, երբ COVID-19-ի համավարակը կրճատեց նավթի համաշխարհային պահանջարկը եւ կորոնավիրուսի սահմանափակման միջոցները վնասեցին ներքին պահանջարկին:

«Մասնավոր հատվածը եւ պետական հատվածը աճի բացասական տեմպեր են ցույց տվել, համապատասխանաբար` 10.1 եւ 3.5 տոկոս»,- հայտնել է Վիճակագրության գլխավոր վարչությունը:

Առաջին եռամսյակում Սաուդյան Արաբիան հայտնել էր 1 տոկոս տնտեսական անկման մասին:

Նավթային հատվածը, որը նավթի արդյունահանումից եկամուտների միջոցով տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված բարեփոխումների ուշադրության կենտրոնում է, երկրորդ եռամսյակում ամենից շատ է տուժել` կրճատվելով 8.2 տոկոսով, իսկ նավթային հատվածը կրճատվել է 5.3 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ