News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տիեզերական ուժերի ստորաբաժանումները մի օր ուղեծիր դուրս կբերվեն: Այս մասին հայտարարել է Տիեզերական օպերացիաների հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Զոն Է. Շոուն, հայտնում է Air Force Magazine-ը:

«Ինչ-որ պահի, այո, մենք մարդկանց կուղարկենք տիեզերք,- ասել է նա:- Նրանք կարող են հրամանատարական կենտրոններ ղեկավարել լուսնային միջավայրում կամ էլի ինչ-որ տեղ»:

Նա հավելել է, որ տիեզերքում ռազմական օբյեկտները կարող են մասամբ ինքնավար լինել, ուստի մարդիկ կարող են դրանց շուրջօրյա չհետեւել: Տիեզերական ուժերը ցանկանում են, որպեսզի իրենց արբանյակներն աստիճանաբար ինքնակառավարվող դառնան, այդ թվում` ծրագրային ապահովման ավտոմատ թարմացումը կամ մանեւրները վտանգի դեպքում: «Մարդկանց երբեւէ պատրաստած լավագույն ռոբոտներն արբանյակներն են: Դրանք անհավանական մեքենաներ են, եւ մենք միայն կատարելագործվում ենք»,- ասել է Շոուն: «Մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության շնորհիվ մենք հսկայական քանակությամբ ավտոմատացված եւ ինքնավար համակարգեր կունենանք, որոնք կգործեն երկրային, լուսնային եւ արեգակնային ուղեծրերում առաջիկա օրերին եւ տարիներին` տիեզերական գործունեություն ծավալելով ազգային անվտանգության շահերից»:

«Բայց մի սպասեք, որ Տիեզերական ուժերի անձնակազմը մոտ ժամանակներս կլքի Երկիրը. Դա տեղի կունենա ինչ-որ պահի»:

«Մենք չենք պայքարում Լուսնի կամ Մարսի նկատմամբ վերահսկողության համար, մենք պետք է ապահովենք տիեզերական ներուժի առկայությունը երկրի վրա գտնվող մարդկանց համար»,- ավելի վաղ հայտարարել էր Տիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Դ. Թոմփսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ