News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ՊՆ-ն հրապարակել է 52 մլրդ դոլարի չափով բյուջեի ռեկորդային նախագիծը:

Վերջին 10 տարում Ճապոնիայի ռազմական բյուջեն անշեղորեն աճում է: Ընդ որում, Տոկիոն հայտարարում է, որ սպառնալիք է զգում Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից, հաղորդում է AFP-ը:

Ծրագրվող խոշոր գնումների թվում են՝ 2 ֆրեգատ եւ սուզանավ, գումարը կծախսվի նաեւ հաջորդ սերնդի կործանիչների մշակման համար:

Բյուջեում ներառված չէ Aegis Ashore ամերիկյան հրթիռների այլընտրանքի համար հարցումը, որը նախատեսված է առաջին հերթին Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Ճապոնիայի  ՊՆ ներկայացուցիչները նշել են, որ չեն կարող հայտնել համակարգի համար գինը, քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել:

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը մտադիր են 540 մարդուց բաղկացած նոր կիբեռստորաբաժանում թողարկել, իսկ տիեզերական ստորաբաժանումը կազմում է 70 մարդ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ