News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողություններին, հատկապես եթե դրանք վերաբերում են մեր հաջողություններին, առաջընթացներին, ես չեմ կարող մեկնաբանել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե մերնք հաջողություններ են գրանցել Շահումյանի եւ Գետաշենի ուղղություններով:

Անդրադառնալով թուրքական F-16 կործանիչներին, նա ասաց, որ F-16 կործանիչները հեռվից են գործում, չեն մտնում մեր ՀՕՊ-ի խոցման զոնայի մեջ: «F-16 կործանիչների թեման կար դեռեւս օգոստոսի կեսերից, երբ զորավարժություններն ավարտվեցին, սակայն կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով Ադրբեջանի օդանավակայաններում եւ մեր ՊՆ-ն այդ հարցը բարձրացրել է համապատասխան մարմինների առջեւ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենց արսենալում F-16 կործանիչներ չկան, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Մենք շատ լավ գիտենք, թե իրենց  զինուժում ինչ կործանիչներ կան եւ լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար էլ F-16-երն այնտեղ են:

Հայաստանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների եւ բոլոր նրանց, որոնք հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով: Ապացույցները հավաքել ենք, ունեք եւ տեղին ու ժամանակին այդ անակնկալները կներկայացնենք:

F-16-երը բերվել էին, աշխատում էին օրեր առաջ Արցախի նախագահը նշեց, որ կատարվում են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ: Երկրորդ թուրքական օդուժից բերվել են նաեւ այլ սարքեր, օրինակ «Բայրաքթար» եւ այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն «Միգ-29»-ի կամ «ՍՈւ-25»-ի հետ, հետեւաբար պետք էր F-16-ը, որպեսզի կարողանա այս համադրումն իրականացնել:

Մենք շատ լավ հասկանում ենք, այդքան փորձ ունենք, որ F-16-ն օդում է, «Բայրաքթարին» է օգնում: Սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի  կառավարման ինքնաթիռ է թռչում թուրքական: բորտերով, համարներով գիտենք, նաեւ թե ինչպես են փոխհամաձայնեցված աշխատում: Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր թեկուզ 60 կմ խորությունից համապատասխան բարձրությունից տեսնել «Սու-25»-ը: Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող նրան այդ պահին այդ տեղում հայտնաբերել: «Սու-29»-ը դա չէր կարող անել: Մենք կարող ենք այդ ամենը ներկայացնել համապատասխան միջազգային փորձագետներին»:

Արծրուն հովհաննիսյանը հարմարչգտավ նշել, թե քանի F-16 կործանիչ կա այս պահին Ադրբեջանի տարածքում, սակայն նկատեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց հայտնի է, թե որ երկրի տարածքով են F-16-երը հայտնվել Ադրբեջանի տարածքում, բայց այս պահին չի կարող հրապարակել:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է միջազգային հետաքննություն պահանջել, նա պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ