News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այս պահին հիմնական ապատեղեկատվության աղբյուրները հետեւյալն են. մեկը ադրբեջանցիների կողմից կոտրված հայաստանյան հաշիվներն են, ինչպես Facebook-ի պրոֆիլները, այնպես էլ էջերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրանք հիմա չեն կոտրվել, այլ ավելի վաղ:

«Մեծ հաշվով դա հիմա մեծ տարածում չի ստանում, որովհետեւ մարդիկ դարձել են զգուշավոր: Մյուսը փորձերն են օգտագործել անհայտ աղբյուրները: Օրինակ, ինչ-որ տելեգրամ ալիքներ կան, որ չգիտես տերն ով է, այդտեղ ինչ-որ բան տեղադրվում է, տարվում է մամուլ ու տարածվում է:

Մյուսը ձայնային հաղորդագրություններն են ֆեյսբուքի մեսինջերում, երբմարդիկ շատ արագ իրար ուղարկում են: Ինչ անհեթեթություն ասես չի տարածվում: Կամ ասենք հաղորդագրություններ են տարածվում, թե էս ենք գրավել, էն ենք գրավել: Մարդկանց մոտ կեղծ ակնկալիքներ են ձեւավորվում: Չեմ ասում, որ դա միայն ադրբեջանցիներն են անում, մեր մտավորականների ներուժն էլ քիչ չի արտադրելու անհեթեթություններ»,-ասաց նա՝ կոչ անելով «թարգել» ձայնային հաղորդագրություններ տարածելը:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ չափազանց զգուշավորությունն էլ լավ բան չի, երբ «Հայաստան» հիմնադրամի ուղարկած հաղորդագրություններին էլ են կասկածանքով վերբերվում՝ համարելով, որ դա ադրբեջանցիներն են ուղարկել:

«SMS ստանալը, զանգ ստանալը բացարձակ ձեզ վնաս չի կարող տալ: Կարեւոր է հետ չզանգել, որովհետեւ կարող են գումար կորզել: Նաեւ եթե SMS-ի մեջ կա հղում, այդ հղումներով չգնալ: Դրանով կարող են նախ գաղտնաբառեր փորձել ստանալ, նաեւ ապատեղեկատվություն կամ վիրուսներ տարածել: Այսինքն վարակված կայք եք ներբեռնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ