News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորը մտահոգություն է հայտնել  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսված և շատ լուրջ լարման կապակցությամբ, ինչն առաջացել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում,  և դա կարող է սադրել լայնածավալ զինված հակամարտություն տարածաշրջանում։

«Ես ցավում եմ կյանքերի ողբերգական կորստի համար, անկեղծ ցավակցություն եմ հայտնում վշտահար ընտանիքներին և աղոթում վիրավորների առողջացման համար»,-  ասել է  Սաուկան: «Այս արյունահեղությունը դադարեցնելու համար ԵՀԽ-ն կոչ է անում բոլոր մարտիկներին անմիջապես հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղան»: Սաուկան նաև կոչ է արել Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններով հանդես գալ  ԵԱՀԿ հովանու ներքո այս երկարատև չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար:

«Ինձ անհանգստացնում է Թուրքիայի կառավարության ագրեսիվ պարտիզանական դիրքորոշումը, որը որպես Մինսկի խմբի անդամ՝ պետք է պահպանի չեզոք, այլ ոչ թե՝ հակառակորդի դիրքորոշում», – նման կարծիք է հայտնել Սաուկան՝  հավելելով, որ դիմում է ԵՀԽ անդամ եկեղեցիներին Մինսկի խմբի անդամ երկրների շարքում և կոչ անում համագործակցել իրենց կառավարությունների հետ` այս հաղորդագրությունը փոխանցելու համար և խրախուսելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հրատապ և կայուն դիվանագիտական ջանքերը:

Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն  հայտարարել է իր հերթին, որ հակամարտությունը «բոլորիս կոչ է անում պաշտպանել մեր ազգի իրավունքները, մեր սուրբ հողը, մեր ապագան և մեր ազգային արժանապատվությունը»: Գարեգին Բ-ն կոչ արեց ժողովրդին միավորվել և բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի անհրաժեշտ պաշտպանության:

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն էլ իր հաղորդագրության մեջ նշել է․ «Աշխարհը պետք է իմանա, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայերի արյունով, աղոթքներով և հոգիներով ձևավորված երկիր է… Ավելին, միջազգային օրենքների և կանոնակարգերի համաձայն, իր ժողովուրդն  ինքնորոշման իրավունք  ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ