News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպում անցկացնել Թբիլիսիում` հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց հաստատելու նպատակով: Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, որում վարչապետը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Հայաստանի եւ Ադրբեջանի հերթական ռազմական առճակատման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ կորուստներ, եւ, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը եւ երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չի թվում:

Բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Մենք մեկ անգամ եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային մասնակիցներին կոչ ենք անում առավելագույնս օգտվել սրացումը դադարեցնելու եւ երկխոսությունը վերսկսելու իրենց հնարավորություններից:

Ինչպես գիտեք, մեր երկրին բարիդրացիական հարաբերություններ են կապում երկու երկրների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:

Պատմականորեն Վրաստանում ապրող ադրբեջանցիները եւ հայերը` մեր քաղաքացիները, միշտ կարեւոր դեր են խաղացել ոչ միայն մեր երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացման եւ ամրապնդման գործում: Միեւնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի վրա, որ վրացիները, հայերը եւ ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը վերածել խաղաղության եւ զարգացման գոտու: Մեր ընդհանուր շահն է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանին: Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում` հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում` երկխոսություն հաստատելու նպատակով»,- նշվում է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ